Պատմություն 30
Ա)
Հարութը սովոր էր շաբաթ օրերին շուտ արթնանալ։
Սովորաբար նա դուրս էր նայում՝ եղանակն իմանալու համար։
Հաճախ նա տեսնում էր, որ լավ և արևոտ եղանակ է։
Երբ այդպես էր լինում, Հարութը որոշում էր գնալ լողափ։
Լողափը մեքենայով մոտ մեկ ժամ հեռավորության վրա էր։
Ամեն անգամ, երբ նա գնում էր, նախ փնտրում էր իր լողազգեստը։
Բայց ամեն անգամ դժվար էր իր լողազգեստը գտնելը։
Սովորաբար Հարութը ի վերջո այն գտնում էր իր պահարանում։
Երբեմն, դուրս գալու ժամանակ, եղանակը ամպում էր։
Այդ ժամանակ նա հույս էր փայփայում, որ լողափ կգնա հաջորդ օրը։
Բ)
Շաբաթ օրերին ես վաղ էի արթնանում։
Սովորաբար եղանակն իմանալու համար ես դուրս եմ նայում։
Հաճախ լավ ու արևոտ եղանակ եմ տեսնում։
Երբ այդպես է լինում, ես որոշում եմ գնալ լողափ։
Լողափը մեքենայով մոտ մեկ ժամ հեռավորության վրա է։
Ամեն անգամ դուրս գալուց առաջ նախ փնտրում եմ լողազգեստս։
Բայց ամեն անգամ շատ դժվար է իմ լողազգեստը գտնելը։
Սովորաբար ես այն ի վերջո գտնում եմ իմ պահարանում։
Երբեմն դուրս գալու ժամանակ եղանակը ամպում է։
Այդպիսի օրերին հույս եմ փայփայում, որ լողափ կգնամ հաջորդ օրը։
Հարցեր՝
Ա)
1) Հարութը սովոր էր շաբաթ օրերին շուտ արթնանալ։ Հարութը սովոր էր շաբաթ օրերինու՞շ արթնանալ։ Ոչ, Հարութը սովոր էր շաբաթ օրերին շուտ արթնանալ։
2) Սովորաբար Հարութը դուրս էր նայում՝ եղանակն իմանալու համար։ Եղանակն իմանալու համար Հարութնի՞նչ էր անում։ Եղանակն իմանալու համար Հարութը սովորաբար դուրս էր նայում։
3) Հաճախ լավ ու արևոտ եղանակ էր լինում։ Եղանակըարևո՞տ էր լինում։ Այո, հաճախ լավ ու արևոտ եղանակ էր լինում։
4) Սովորաբար Հարութը որոշում էր լողափ գնալ։ Սվորաբար Հարութըի՞նչ էր որոշում անել։ Սովորաբար Հարութը որոշում էր լողափ գնալ։
5) Լողափը մեքենայով մոտ մեկ ժամ հեռավորության վրա էր։ Լողափըորտե՞ղ էր։ Լողափը մեքենայով մոտ մեկ ժամ հեռավորության վրա էր։
Բ)
1) Հարութը նախ փնտրում է իր լողազգեստը։ Հարութը նախի՞նչն է փնտրում։ Հարութը նախ փնտրում է իր լողազգեստը։
2) Նա հաճախ չի կարողանում գտնել իր լողազգեստը։ Նա միշտկարողանու՞մ է գտնել իր լողազգեստը։ Ոչ, նա հաճախ չի կարողանում գտնել իր լողազգեստը։
3) Սովորաբար Հարութը իր լողազգեստը ի վերջո գտնում է իր պահարանում։ Հարութը ի վերջոորտե՞ղ է գտնում իր լողազգեստը։ Սովորաբար Հարութը իր լողազգեստը ի վերջո գտնում է իր պահարանում։
4) Երբեմն եղանակը ամպում է։ Եղանակըմի՞շտ է լավն ու արևոտ։ Ոչ, եղանակը միշտ չէ որ լավն ու արևոտ է։ Երբեմն եղանակը ամպում է։
5) Հարութը հույս ունի, որ լողափ կգնա վաղը։ Հարութըե՞րբ լողափ գնալու հույս ունի։ Հարութը հույս ունի, որ լողափ կգնա վաղը։